Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ընկճախտ (դեպրեսիա)

Հոգեբույժները նշել են «Facebook-դեպրեսիայի» նշանները

Հոգեբույժները նշել են «Facebook-դեպրեսիայի» նշանները

Ինչպես ասվում է՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Այս պնդումը վերաբերվում է նաև սոցիալական կայքերին, գրում է Вести-ն՝ հղում անելով ամերիկյան KSL պորտալին։ Բացահայտ առավելություններից զատ, 21-րդ դարի այս անբաժանելի մասնիկն ունի նաև մի շարք թերություններ։

 

«Facebook-դեպրեսիա» տերմինն արդեն գրեթե պաշտոնական է դարձել օտարերկրյա հոգեբույժների համար։ 2011թ. ԱՄՆ-ում հրապարակվել են մի շարք գիտահանրամատչելի հոդվածներ, որոնցում ասվում է, որ ցածր ինքնագնահատականով մարդիկ կարող են ընկնել երկարատև դեպրեսիայի մեջ՝ համեմատելով իրենց կյանքն այլոց կյանքի հետ։ Օրինակ՝ ընկերների կողմից տեղադրված նկարները, որոնք արվել են տաք երկրներում կամ հանգստի ժամանակ, կարող են նախանձ առաջացնել և, որպես արդյունք, տրամադրության կտրուկ անկման պատճառ դառնալ անկայուն հոգեկան ունեցող մարդկանց համար։

 

Սոցկայքի օգտատերերը կարող են նաև ժամեր անցկացնել համակարգչի առաջ՝ փորձելով ապացուցել իրենց ընթերցողներին (իսկ ամենակարևորը՝ իրենք իրենց), որ իրենց կյանքը պակաս հագեցած չէ։ Ստանալով բավական քանակությամբ հիացած մեկնաբանություններ՝ «ցանցային մելամաղձոտ մարդիկ» կարճ ժամանակով հանգստանում են։ Հակառակ դեպքում՝ նրանց վիճակը միայն կարող է վատանալ։

 

Բացի այդ, դեպրեսիայով տառապող մարդիկ հակված են շփոթել իրական ընկերներին Facebook-ընկերների հետ՝ շատ հաճախ դժգոհելով, որ վերջիններս չեն արդարացնում իրենց սպասումները։

 

Նրանք հաճույքով մեկնաբանում կամ «Like» են դնում գրառումներին, սակայն անձնական հանդիպման կամ զրույցի համար, որպես կանոն, ժամանակ չունեն։ Այսպիսով, որքան էլ զարմանալի է, համացանցային ընկերների քանակի մեծացումը միայն բարձրացնում է սթրեսի հավանականությունը, հայտնում է Huffington Post-ը։

 

Էդինբուրգի բիզնեսի դպրոցի ներկայացուցիչների կարծիքով՝ «Facebook-դեպրեսիա» ունենալու հավանականությունը մեծանում է, եթե տվյալ օգտատիրոջ ընկերները տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչներ են։ Շոտլանդացի սոցիոլոգները հարցում են կատարել 300 օգտատերերի շրջանում այն հարցի վերաբերյալ, թե որտեղ են ծանոթացել մարդկանց հետ, ում հետագայում ավելացրել են իրենց ընկերների թվում։ Տարբերակները հետևյալն էին՝ «ինստիտուտ», «աշխատավայր», «ակումբ» և այլն։

 

Պարզվել է՝ մարդիկ, ովքեր չեն կարողացել Facebook-ում ներկայացնել իրենց մասին այնպիսի տեղեկություն, որը հետաքրքիր կլիներ բոլոր ընկերներին, առավել շատ են սթրես տարել։

 

 Շոտլանդացի հետազոտողները պարզել են նաև, որ.

 

  1. Հարցվածների միայն մեկ երրորդն է Facebook-ում օգտվում հրապարակվող տեղեկություններն ընկերների մի մասից թաքցնելու հնարավորությունից։
  2. Facebook-ի օգտատերերի ընկերների թվում կան միջին հաշվով 7 տարբեր սոցիալական խմբերի պատկանող մարդիկ։ Ընդ որում՝ շատ ուշադիր նրանք հետևում են միայն այդ խմբերից երեքին պատկանող ընկերներին՝ անտեսելով մյուսներին։
  3. Հարցվածների ավելի քան 63%-ն ընկերություն է անում իրենց նախկին սիրելիների հետ և միայն 53%-ը՝ ներկաների։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ